Գլխավոր Լրահոս

Հրավառությամբ գիշերային անդորրը խախտած 2 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության

Հրավառությամբ գիշերային անդորրը խախտած 2 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության

Մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում արձանագրվել է հրագործական արտադրատեսակների օգտագործման 3 դեպք, և իրավախախտում թույլ տված երեք անձանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագորություններ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել էին հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել էր  բնակիչների հանգիստն ու անդորրը:

Մայիսի 6-ին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով,  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:

Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում