Գլխավոր Լրահոս

ՀՔԾ-ն էդ ո՞րն ա. Տարոն Մարգարյան

ՀՔԾ-ն էդ ո՞րն ա. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շատ ուրախ է, տրամադրությունն էլ` բարձր, ընտրությունները նորմալ է գնահատում:  

Իր հայտարարագրի վերաբերյալ հարցին  պատասխանելով՝ Մարգարյանն ասել է. «Ինձ թվում ա՝ դուք դրա մասով կարող եք նայել մամուլում»: 

Yerkir.am-ի դիտարկմանը «Ձեզ չի՞ անհանգստացնում, որ ՀՔԾ-ն ուսումնասիրում է Ձեր հայտարարագիրը»՝ Տարոն Մարգարյանը հետաքրքրվել է, թե ՀՔԾ-ն ինչ է. «Էդ ո՞րն ա»: Երբ քաղաքապետի լրագրողները տեղեկացրել են, որ ՀՔԾ-ն Հատուկ քննչական ծառայությունն է, Տարոն Մարգարյանը հայտարարել է. «Չէ, այդ մասով ինձ չի անհանգստացնում. որպես անձնական՝ ես ինչ ունեմ, հստակ իմ հայտարարագրում գրել եմ, թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինչ ունեն՝ չեն գրանցել»:

Լրագրողները հարցրել են նաև «Փակ շուկա»-ի մասին, ուր առանց նախագծի շինարարություն է իրականացվում: Մարգարյանը հիշեցրել է, որ ստորգետնյա մասով թույլտվությունը կա: «Վերգետնյա շինարարության համար ես արգելել եմ, և դրա համար արձանագրություն կա կազմված»,- նշել է նա: Լրագրողների դիտարկմանը, որ շինարարությունը շարունակվում է՝ Մարգարյանն արձագանքել է, որ առաջին անգամ է լսում:

Լրագրողները հետաքրքվել են նաև, թե ինչով էր պայմանավորված այս ընտրություններում թաղային հեղինակությունների ակտիվացումը: Մարգարյանի կարծիքով. «Բոլորը երևանցիներն են, Երևանի բնակիչներ են, և բոլորն էլ ցանկացել են իրենց մասնակցությունն ունենալ ընտրություններում»:

Մանրամասները կարող եք դիտել Tert.am-ի տեսանյութում:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում