Գլխավոր Լրահոս

«ԱրմենՏել»-ը նոր տնօրեն ունի

«ԱրմենՏել»-ը նոր տնօրեն ունի
Լուսանկարը` «ԱրմենՏել»-ի լրատվական ծառայության «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը` ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի, հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: «ՎիմպելԿոմ»-ի տարածած հաղորդագրության համաձայն` Անդրեյ Պյատախինն իր պարտականությունները կստանձնի 2013թ. հունիսից: «Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր  ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»,- ասել է «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին: «Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարևոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում և նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին, ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ  երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաև կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը»,- նշել է Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ 2013թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր  ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: 2012թ. դեկտեմբերին «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշում էր կայացրել լքել ընկերությունը՝ կողմերի համաձայնությամբ։ Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյ Պյատախինի մասնագիտական ուղին սկսել է 1996-ից: 4 տարվա ընթացքում նա անցել է մարքեթինգի բաժնի մասնագետից մինչև  Լիպեցկի մասնաճյուղի «Չեռնոզոմեեի բջջային կապի» (ТМ «Сотел») փոխտնօրենի  ուղին: 2001թ. Անդրեյ Պյատախինն աշխատանքի է անցել «ՎիմպելԿոմ»-ում որպես Լիպեցկի մասնաճյուղի կոմերցիոն տնօրեն, իսկ 2004-ից սկսել է աշխատել ՈՒրալի շրջանի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: 2006-ից պատասխանատու էր Մոսկովյան տարածաշրջանի, իսկ այնուհետև ողջ բիզնես միավորի կորպորատիվ վաճառքների համար: «ՎիմպելԿոմ»-ի և «Գոլդեն Տելեկոմ»-ի միավորումից հետո նշանակվել է Ռուսաստանի շրջաններում կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն: 2009-ից ղեկավարում է Beeline-ը Վրաստանում, իսկ 2011-ից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի և տարածաշրջանային տնօրենի պաշտոնում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում