Գլխավոր Լրահոս

Կառավարության աշխատանքը գնահատվելու է խիստ և ըստ արդյունքների. Ս. Սարգսյան

Կառավարության աշխատանքը գնահատվելու է խիստ և ըստ արդյունքների. Ս. Սարգսյան

Լուսանկարը` gov.am-ի

Այս կառավարությունից սպասումները մեծ են: Մինչ կառավարության նիստի սկսելն այսօր` մայիսի 8-ին, հայտարարեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով նախարարներին և վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ս. Սարգսյանի խոսքով` արդյունավետ աշխատելու համար խոչընդոտներ չկան, և նախորդ տարիներին լավ հիմքեր են ստեղծվել երկրում առաջընթաց ապահովելու համար: Նախագահը նշեց, որ կառավարության գործունեությունը գնահատվելու է խիստ և ըստ արդյունքների: Նա նշեց, որ նախորդ տարի կառավարության առջև խնդիր էր դրվել ապահովել 7% տնտեսական աճ, ինչը գործադիրն ապահովել է, և այս տարի նույն խնդիրն է դրվելու: Նախագահը նշեց, որ կառավարությունից ակնկալելու է արդյունավետ կառավարում և սոցիալական ոլորտի խնդիրների լուծման հստակ ցուցանիշների ապահովում:

Հանրապետության ղեկավարը նշեց, որ կառավարության գործունեությունը գնահատելիս հաշվի է առնելու «ոչ թե ինչ է արվել, այլ ինչ արդյունքներ են ապահովվել, իսկ դրանք պետք է լինեն չափելի և տեսանելի»:

«Չափելի ասելով` նկատի ունենք պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների բարձրացում»,- ասաց նախագահը` հավելելով, որ կառավարության գործունեությունը չպետք է սահամանափակվի միայն աշխատավարձերի բարձրացումով, այլև տարբեր մեխանիզմներով պետք է ապահովել մասնավոր հատվածում ևս աշխատավարձերի բարձրացում:

Շնորհակալություն հայտնելով նախագահին գործադիրի նիստին ողջույնի խոսքով հանդես գալու համար` Տ. Սարգսյանն ասաց, որ կառավարությունում գիտակցում են, որ սպասելիքները մեծ են, և ամեն ինչ արվելու է այդ սպասումներն արդարացնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում