Գլխավոր Լրահոս

Թողարկվել է ABBYY զրուցարանի Apple iOS-ի նոր տարբերակը

Թողարկվել է ABBYY զրուցարանի Apple iOS-ի նոր տարբերակը
Էլեկտրոնային բառարաններ արտադրող ABBYY ընկերությունը հայտարարել է Apple iOS 5.0 և ավելի բարձր տարբերակների օպերացիոն համակարգերի համար զրուցարանի երկրորդ տարբերակի թողարկման մասին, հաղորդում է Cnet-ը: ABBYY բջջային ծրագիրն իրենից ներկայացնում է զբոսաշրջիկների համար նախատեսված բջջային խոսակցական բառարան, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով: Այն ինքնուրույն ռեսուրս է և չի պահանջում ինտերնետի մատչում: ABBYY-ի նոր տարբերակում ծրագրային մշակման մասնագետները ներդրել են թվարկված լեզուների ցանկացած համադրության ընտրության հնարավորություն (օրինակ` անգլերեն-իտալերեն կամ գերմաներեն-ֆրանսերեն), «Հիշել լսողությամբ» գործառույթ, ինչպես նաև ճիշտ և սխալ պատասխանները նշելու և վարժության ավարտին դրա արդյունքը դիտելու հնարավորություն: Նշենք, որ բջջային ծրագիրը տարածվում է առևտրային հիմունքներով և հասանելի է App Store օնլայն խանութում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում