Գլխավոր Լրահոս

ՀԱԿ-ն ընդդիմություն չէ, այլ դիմադրության շարժում. Լ. Զուրաբյան

ՀԱԿ-ն ընդդիմություն չէ, այլ դիմադրության շարժում. Լ. Զուրաբյան

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները մեզ համար սպասելի էին: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ իրենք գիտեին, որ իշխանությունները քաղաքական որոշում էին ընդունել` արգելել Կոնգրեսի մուտքը ավագանի:

«Քարոզարշավի ընթացքում մենք բացահայտեցինք Տարոն Մարգարյանի դեմքը ու ցույց տվեցինք, որ այդ մարդիկ զբաղված են թալանով և ատկատներով»,- ասաց նա՝ հայտարարելով, որ «ՀԱԿ-ը միևնույնն է` շարունակելու է պատերազմը»:

Հարցին, թե ինչու Կոնգրեսը, լինելով ընդդիմություն և նախապես իմանալով ընտրությունների կեղծման մասին, մասնակցեց դրանց, Զուրաբյանը պատասխանեց, որ Հայաստանում պետք է մոռանալ ընդդիմություն լինելու մասին:

«ՀԱԿ-ը 2007-ից դիմադրության շարժում է Հայաստանում, և մենք ընդդիմություն չենք»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ ընտրություններն իրենք օգտագործում են դիմադրության շարժում իրականացնելու համար: Նրա խոսքով` Հայաստանում կարող է լինել կա՛մ ընդդիմություն համարվող, բայց իշխանության կողմից մանիպուլացվող ուժ, կա՛մ դիմադրության շարժում:

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ իրենք շարունակելու են հետևողական աշխատանքը` ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում Հայաստանում և այնուհետ կազմակերպելու ժողովրդի ընդվզումը:

Անդրադառնալով 2013թ. հանրահավաքներին, որոնք, ի տարբերություն 2008թ. հանրահավաքների, պասիվ են՝ Զուրաբյանը նշեց, որ խնդիրը ոչ թե հասարակության կողմից շարժման նկատմամբ հետաքրքրության պակասն է, այլ ակտիվ հասարակության` Հայաստանից արտագաղթը:

«Մարդիկ հասկանում են, որ տարիներ շարունակ այս երկրում գործելու է գողապետական ռեժիմը ու լքում են այն: Սա գիտակցված քաղաքականություն է իշխանության կողմից, և այդ հիմարները չեն հասկանում, որ ժողովրդին արտագաղթեցնելով ոչ միայն երկիրն են կործանման տանում, այլ իրենց սեփական իշխանությունն են կործանում»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում