Գլխավոր Լրահոս

Viber-ը` արդեն նաև Mac-ի և Windows-ի համար

Viber-ը` արդեն նաև Mac-ի և Windows-ի համար
Viber մեսենջերը, որը հնարավորություն է տալիս տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր փոխանակվել և զանգեր կատարել, թողարկել է իր բջջային ծրագրի Mac և Windows տարբերակները, հաղորդում է Mashable-ը: Նշենք, որ մինչ բջջային ծրագրի «դեսքթոփային» տարբերակի թողարկումը, Viber-ը հասանելի էր iOS, Android, Windows Phone, bada, Series 40, Symbian և BlackBerry օպերացիոն հարթակների համար: Viber-ը համարվում է ինտերնետային հեռախոսակապի Skype խոշորագույն ծառայության գլխավոր մրցակիցը: Այն առաջին անգամ հայտնվել է iPhone սմարթֆոններում 2010թ. դեկտեմբերին: 2011թ. մայիսին թողարկվել է Viber-ի տարբերակը Android-ի համար, իսկ մեկ տարի անց` Windows Phone-ի և BlackBerry-ի համար: Մեսենջերը թարգմանվել է 27 լեզուներով: Viber-ի Mac և Windows տարբերակները կարելի է բեռնել մեսենջերի պաշտոնական կայքից: Հատկանշական է, որ ստարտափը ներկայացրել է նաև Android օպերացիոն համակարգի համար նախատեսված թարմացված Viber 3.0 տարբերակը, որն ունի նոր` Holo ինտերֆեյս (միջերես): 2013թ. գարնան վերջին Viber-ի օգտատերերի թիվը կազմել է 200 մլն, մինչդեռ 2012թ. հուլիսին մեսենջերն ուներ 90 մլն օգտատեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում