Գլխավոր Լրահոս

Վ. Օսկանյանը կասկածում է ընտրությունների արդարությանը

Վ. Օսկանյանը կասկածում է ընտրությունների արդարությանը

Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը։

Պատգամավորը կասկածում է ընտրությունների արդարությանը, կատարվածի համար էլ, ասում է, ամաչել է պետք: «Ինչպե՞ս բացատրեմ ես, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն անցել։ Գուցե անցել են՝ չգիտենք։ Արդյունքը լավ է, թե վատ՝ ինչպե՞ս իմանամ ես, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է այդ օրը։ ՀՀԿ-ն հաղթե՞լ է, ի՞նչ իմանանք՝ հաղթել է։ Իրոք, այնպիսի բաներ է եղել այդ օրը, որ ասես, որ այդ արդյունքները իրոք ժողովրդական համակրանքի, հակակրանքի արդյունք են, սխալ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ ասել՝ ամաչելու բան է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ ընտրատեղամասերում, այդ երթուղայինները մարդիկ են բերում, ծերերին ուղղորդում են, հաշվելու ժամանակ ասվում է (մարդիկ պատմում են՝ ներկա են եղել)՝ գունավոր գրիչներով նշվածները, և բոլորը ՀՀԿ»,- ասել է Օսկանյանը։

Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։

Բայց Օսկանյանի կարծիքով` ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ։

«Իհարկե, զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է մտածել, որ միգուցե պետք չէ վերցնել, բայց վերջիվերջո ժողովրդի շահերից ելնելով` կարելի է մտածել, որ միգուցե այնտեղ լինելով կարելի է շարունակել այդ խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, ճնշում դնել մեծամասնության վրա, ժողովրդի հետ հաղորդակցվել»,- մեկնաբանել է ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընտրությունների օրերին հաղորդումներ եղան, որ իրենց օգտին քվեարկելու համար  կաշառատվության գործում Հանրապետականից հետ չի մնում ԲՀԿ-ն: ««Չեմ լսել»,- «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանն արձագանքել է Վարդան Օսկանյանը: -«Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել։ Ես որ չգիտեմ ինչ է եղել։ Եթե եղել է, դա հավասարապես դատապարտելի է»։

Azatutyun.am

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում