Google Maps-ի դիզայնը կփոխվի

Google տեխնոլոգիական ընկերությունը Google Maps քարտեզագրական ծառայության դիզայնում շուտով կիրականացնի իրատեսական փոփոխություններ, որի արդյունքում քարտեզները կզրկվեն նավիգացիոն և ձախակողմյան ստեղներից, հաղորդում է Mashable-ը: Արդյունքում ինտերակտիվ քարտեզը կզբաղեցնի օգտագործողի գրեթե ամբողջ էկրանը:
Կոնկրետ վայրի մասին տեղեկատվությունը (հասցե, հեռախոսահամար, լուսանկար և այլն) այսուհետ կտեղադրվի քարտեզի աջ կողմի ներքևի հատվածում, ինչպես Google Now-ի կամ Google Glass-ի համար նախատեսված քարտեզների դեպքում է: Այստեղ կլինեն նաև սլաքներ` նախատեսված մասշտաբների փոփոխության համար:
Նշենք, որ տարատեսակ գործառույթների համար կօգտագործվեն նոր պատկերներ, գույներ և տառատեսակներ:
Ակնկալվում է, որ Google Maps-ի նոր տարբերակը կներկայացվի մայիսի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք ընկերության ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում:
Թեմա
Civilnet










