Գլխավոր Լրահոս

Լրագրողն իրեն հետևողականորեն դնում է անհեթեթ վիճակի մեջ. Տ.Ուրիխանյանի պատասխանը «Հրապարակ»-ին

Լրագրողն իրեն հետևողականորեն դնում է անհեթեթ վիճակի մեջ. Տ.Ուրիխանյանի պատասխանը «Հրապարակ»-ին

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի տեղեկատվությանը, թե մայիսի 5-ին Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակացության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը չի մասնակցել ընտրությանը, նշել է.

«Նշյալ օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վարդան Օսկանյանը քվեարկել է Գրողների միությունում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 12-ին, և այդ մասին նախապես տեղեկացվել է լրատվամիջոցներին:

Ավելին, քվեարկելուց անմիջապես հետո, Գրողների միության բակում, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը պատասխանել է մոտ երեք տասնյակ լրատվամիջոցի հարցերին:

Կարծում եմ, լրագրողական պրոֆեսիոնալիզմն ու միմիայն փաստերին ապավինումը ցանկացած լրատվամիջոցի համար պիտի լինի գերակա: Միևնույն ժամանակ ցավում եմ, որ տվյալ լրատվամիջոցի կոնկրետ աշխատակիցը՝ խորը և հիվանդագին մտասևեռում ունենալով ԲՀԿ-ի հանդեպ, չի կարողանում պահպանել լրագրողական անգամ ամենատարրական էթիկայի կանոնները և ինքն իրեն հետևողականորեն դնում է ամենաանհեթեթ վիճակների մեջ»:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ հայաստանյան երկրորդ քաղաքական ուժը համարվող ԲՀԿ-ի իրական առաջնորդները` երկու առաջին դեմքերը և մոդերացիոն առաջնորդը՝ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը և Ռոբերտ Քոչարյանը, վերջին երկու ընտրություններին չեն մասնակցել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում