Գլխավոր Լրահոս

8/22-ի գործավարական մատյանն անհետացել է. օրենսդրությունը նման դեպք չի նախատեսել

8/22-ի գործավարական մատյանն անհետացել է. օրենսդրությունը նման դեպք չի նախատեսել

Թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովը երեկ քննել է 8/22 տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու՝ «Բարև Երևան» դաշինքի վստահված անձի դիմումը. այս մասին հաղորդում է «Ա1+»-ը: Հանձնաժողովը որոշում կընդունի այսօր։

Դիմումի հիմքն այն է, որ տեղամասի գործավարական մատյանն անհետացել է։

Ընտրատարածքային հանձնաժողովը անհետացած գրանցամատյանը «հայտնաբերելու» համար հրավիրել է տեղամասային հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց։ Նրանք պնդել են, որ չգիտեն, թե ինչպես է անհետացել գրանցամատյանը։ Ընդ որում, նրանք շեշտել են, որ գրանցամատյանում առանձնապես խախտումներ գրանցված չեն եղել։

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը նշել է, որ օրենսդրությունը գրանցամատյանի անհետացման դեպք չի նախատեսել, հետևաբար՝ հնարավոր չէ պարզել՝ արդյոք անհետացման փաստը կարելի է որպես քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու հիմք դիտարկել։

Նիստին ներկա «Բարև Երևանի» թեկնածու Հակոբ Մկրտչյանը նշել է, որ դաշինքը նաև վերահաշվարկի դիմում է ներկայացրել նույն 8/22 տեղամասում։ Ըստ Հակոբ Մկրտչյանի, տեղամասում «Բարև Երևանի» վստահված անձը ձայների հաշվարկի ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Մասնավորապես, ըստ նրա, տեղամասում «Բարև Երևանի» վստահված անձը նկատել է, որ քվեաթերթիկները շուրջ 100-ով ավել են քվեարկությանը մասնակցած անձանց թվից։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում