Գլխավոր Լրահոս

Սպառողների միության նախագահը գնաճ է կանխատեսում

Սպառողների միության նախագահը գնաճ է կանխատեսում

Շուտով գնաճ կնկատվի. կանխատեսել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ դեռ թանկացում չի արձանագրվել, սակայն սովորաբար Հայաստանում ընտրություններին հաջորդում է գների 7-10 տոկոսով բարձրացում, և Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ այդ միտումը կպահպանվի, քանի որ ընտրական գործընթացներին մեծ դերակատարություն են ունենում օլիգարխները, որոնք ընտրություններից հետո փորձում են հետ բերել իրենց ներդրած գումարները:

Ըստ Արմեն Պողոսյանի՝ գնաճը լինում է նոմինանտ և կրիմինալ: «Նոմինանտի դեպքում մենք կարողանում ենք պայքարել գնի բարձրացման դեմ, իսկ կրիմինալի դեպքում սպառողը չի կարողանում փաստել գնի բարձրացումը: Կրիմինալի դեմ դժվար է պայքարել. վաճառվում է խոնավ շաքարավազ կամ փոքր քաշով հաց»,- ասաց Պողոսյանը:

Նա երկու նամակ է հղել նախագահական նստավայր՝  մեկը նախագահի վերահսկողության ծառայությանը, մյուսը՝ Սերժ Սարգսյանին: Պատասխան չի ստացվել: «Պահանջը հետևյալն է՝ առաջարկում ենք անցկացնել ստուգայց, հացի և շաքարավազի որակական հատկանիշները պարզել, և թե դրա հետևանքով որքան կեղծիք է կատարվում»,- ասել է Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք պարզել են՝ շաքարավազում շաքարայնությունը պետք է 91 տոկոս լինի, բայց 40 տոկոս է:

Սպառողների իրավապաշտպանի դիտարկմամբ՝ առաջիկայում թանկանալու է նաև գազը: «Գազի գնի թանկացումն այնպիսի հարված է, որը բոլորիս է խփելու: Մենք չենք կարող գազի թանկացման դեպքում հաց ու մածուն արտադրել ու չթանկացնել նաև դրանք»,- ասել է Արմեն Պողոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում