Գլխավոր Լրահոս

97 ընտրատեղամասերի քվեների հաշվարկի ավարտին էական փոփոխություններ չեն գրանցվել. ԿԸՀ

97 ընտրատեղամասերի քվեների հաշվարկի ավարտին էական փոփոխություններ չեն գրանցվել. ԿԸՀ

Այսօր ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները. հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մայիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 2-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 23-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 6-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով և «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով:

Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում