Գլխավոր Լրահոս

Բանկերն ավելացրել են հարկերը՝ աշխատակիցների հաշվին

Բանկերն ավելացրել են հարկերը՝ աշխատակիցների հաշվին

Այս տարվա առաջին եռամսյակում բանկերը պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ Դ8,6 մլրդ-ի հարկեր։ Ծավալն, առաջին հայացքից, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 27%-ով կամ Դ1,8 մլրդ-ով։ Իրականում գումարն ավելի է ընդամենը 7,5%-ով։

Բանն այն է, որ անցած տարի Պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկատուների ցանկը և 1000 խոշոր հարկ վճարողների պարտադիր սոցվճարների մասին տվյալներն առանձին էր հրապարակում։ Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով միավորվել են նախկինում գործատուի և աշխատակցի կողմից վճարվող պարտադիր սոցվճարներն ու եկամտահարկը. արդյունքում վճարվում է միասնական եկամտային հարկ։ Այս տարի 1000 խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերում փաստացի ներառված են նաև պարտադիր սոցվճարները։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ բանկերի կողմից այս հունվար-մարտին պետբյուջե վճարած գումարներն ավելացել են ընդամենը Դ600 մլն-ով։ Ծավալի աճին «խոչընդոտել» է «Մելլաթ բանկը», որի կողմից վճարված հարկերը կտրուկ նվազել են՝ 78,5%-ով։

Բանկերի վճարած հարկերի 90%-ն ուղղակի հարկեր են (շահութահարկ, եկամտային հարկ), իսկ հայաստանյան օրենսդրության պահանջներն այնպիսին են, որ այս վճարումներն իրականում արտացոլում են անցած տարվա գործունեության արդյունքը։ Բացի այդ՝ ըստ «Շահութահարկի մասին» օրենքի՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ, որի մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։ Պարզ ասած՝ այս տարվա առաջին եռամսյակում վճարված շահութահարկի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով բանկերի անցած տարվա շահույթի մեծությունը։

Անցած տարի բանկային համակարգի շահույթը մինչև հարկումը կազմել է Դ54,4 մլրդ, այն դեպքում, երբ 2011թ. ցուցանիշը 42,8 մլրդ էր։ Փաստորեն, այս տարվա համար հաշվարկվող շահութահարկի բազան աճել է 27%-ով։ Մյուս կողմից՝ այս հունվար-մարտին բանկերի վճարած հարկերում ներառվել է նաև աշխատակիցների կողմից վճարվող եկամտային հարկը։ Եթե 2012թ. առաջին եռամսյակում բանկերի մասնաճյուղերի թիվը 444 էր, ապա այս մարտի վերջին՝ արդեն 494։ Եթե հաշվի առնենք, որ այս տարի ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով որոշակիորեն ավելացել է նաև հարկային բեռը (100 հազ. աշխատավարձի դեպքում՝ Դ775-ով), ապա բանկերի կողմից վճարված հարկերի ծավալի աճը պարզապես աշխատակիցների թվաքանակի ավելացման և օրենսդրական դաշտի փոփոխության արդյունք է։

Բանկային համակարգի կողմից վճարված հարկերը

Հարկ վճարողի անվանումըԸնդամենը, 2013թ. hունվար-մարտ (հազ. դրամ)Ընդամենը, (ներառյալ պարտադիր սոցվճարները), 2012թ. հունվար-մարտ (հազ. դրամ)Փոփոխություն
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ1,020,758.1959,700.06.4%
ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ988,288.4727,401.135.9%
ՅՈՒՆԻԲԱՆԿ810,596.1566,171.143.2%
ԷՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ804,370.7736,599.09.2%
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ615,699.4716,236.9-14.0%
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ537,168.2470,944.214.1%
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ522,518.5276,686.088.8%
ԻՆԵԿՈԲԱՆԿ480,399.3300,382.259.9%
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ410,471.5495,463.1-17.2%
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ386,699.1347,540.511.3%
ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ341,976.8348,012.2-1.7%
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ338,515.0299,755.812.9%
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ271,807.8347,540.5-21.8%
ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ246,562.6180,665.336.5%
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ173,940.7148,587.817.1%
ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ146,584.4680,474.5-78.5%
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ139,766.1111,115.025.8%
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ135,733.4170,769.2-20.5%
ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ124,480.489,067.739.8%
ԲՏԱ ԲԱՆԿ69,374.135,516.595.3%
ԱՐՑԱԽԲԱՆԿ ՓԲԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ35,865.528,579.525.5%
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ35,721.2**
ԸՆԴԱՄԵՆԸ8,637,297.28,037,208.17.5%
    
Աղբյուրը՝ Պետական եկամուտների կոմիտե   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում