Գլխավոր Լրահոս

«Բարև Երևանը» ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 5-ի ընտրությունների արդյունքները

«Բարև Երևանը» ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 5-ի ընտրությունների արդյունքները

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

«Բարև Երևան» դաշինքը դիմել է ՀՀ Կենտրոնականն ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայացած ընտրությունները:  Դաշինքը լրատվամիջոցներին է տարածել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված իր դիմումի տեքստը: Այն ներկայացված է ստորև:

Համաձայն ՀՀ ԸՕ 46 հոդվածի 9-րդ մասի 5-րդ պարբերության Ձեզ ներկայացնում ենք 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր Ճանաչելու սույն դիմումը:

Քվեարկության օրը «Բարև Երևան» դաշինքի վստահված անձինք ներկա էին եղել ընտրական տեղամասերի մեծամասնությունում, ինչը հնարավորություն տվեց բազմաթիվ տեղամասերում պահանջել վերահաշվարկ:

Մասնավորապես մայիսի 6-ին համապատասխան վերահաշվարկի դիմումներ գրանցվեցին

թիվ 5 ընտրատարածքի 5/01, 5/03, 5/10, 5/11, 5/32, 5/33,

թիվ 6 ընտրատարածքի 6/04, 6/05, 6/06, 6/07, 6/10, 6/19, 6/20, 6/23, 6/24, 6/27, 6/32, 6/33, 6/34, 6/36,

թիվ 7 ընտրատարածքի 7/02, 7/03, 7/04, 7/05, 7/07, 7/09, 7/12, 7/16, 7/18, 7/20, 7/24, 7/27, 7/28, 7/29, 7/32, 7/33,

թիվ 8 ընտրատարածքի 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/13, 8/14, 8/15, 8/16, 8/18, 8/22, 8/23, 8/26, 8/27, 8/28, 8/30, 8/31, 8/32, 8/34,

թիվ 9 ընտրատարածքի 9/01, 9/02, 9/03, 9/04, 9/05, 9/08, 9/09, 9/10, 9/11, 9/13, 9/18, 9/21, 9/22, 9/28, 9/29, 9/30, 9/33,

թիվ 10 ընտրատարածքի 10/01, 10/03, 10/12, 10/14, 10/15, 10/18, 10/22, 10/24, 10/25, 10/28,

թիվ 11 ընտրատարածքի 11/01, 11/02, 11/03, 11/04, 11/05, 11/06, 11/11, 11/14, 11/15, 11/16, 11/21, 11/24, 11/25, 11/26, 11/27, 11/18, 11/29, 11/32, 11/33, 11/35,

թիվ 13 ընտրատարածքի 13/01, 13/03, 13/05, 13/06, 13/07, 13/08, 13/11, 13/12, 13/13, 13/14, 13/16, 13/18, 13/19, 13/20, 13/21, 13/25, 13/26, 13/28,  13/29, 13/31, 13/32, 13/33, 13/34, 13/35. 13/37

տեղամասերի համար:

Այն տեղամասերում, որոնցում ԸՕ սահմանված ժամկետում կատարվեց վերահաշվարկ, մեր վստահված անձանց կողմից միաժամանակ ուսումնասիրվեցին գրանցամատյանների և ընտրողների ստորագրություններով ցուցակների գրանցումները, գրառումները:

Մայիսի 9-ին Երևանի 13 ԸԸՀ-ներ ուղարկվեցին դիմում-խնդրանքներ իրենց ընտրատարածքի բոլոր տեղամասերի  գրանցամատյաններից  մեզ հետաքրքրող գրառումները, կից նյութերը տրամադրելու մասին, ինչը նույնպես արվեց:

Արդյունքում «Բարև Երևան» դաշինքի տրամադրության ներքո հայտնվեցին ընտրության օրվան վերաբերվող հարյուրավոր նյութեր գրեթե բոլոր տեղամասերում տեղ գտած ԸՕ խախտումների մասին, որոնցից «ամենաանմեղները» Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված տուգանքներ են ենթադրում, ուրիշները առնվազն քրեական հետապնդում:

Մեր տրամադրության տակ գտնվող արձանագրված խախտումներից հարյուրավորների մասին  նյութերը առկա են նաև ԸԸՀ-ներում և համաձայն ԸՕ 73 հոդվածի 4-րդ կետի դրանք պետք է ուսումնասիրվեն ԸԸՀ-ներում և այդ մասին ընդունված որոշումները ներկայացվեն ԿԸՀ:

Քանի որ անվավերության դիմում ներկայացնելու վերջնաժամկետի պահին մեր տրամադրության տակ չկան ԸԸՀ-ների որոշումները արձանագրված խախտումների մասին, նկատի առնելով արձանագրված ընտրախախտումների համատարած, զանգվածային և վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բնույթը, այդքանով էլ ընտրության արդյունքի վրա դրանց անխուսափելի ազդեցությունը, պահանջում ենք 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունը ճանաչել անվավեր:

Մեզ մոտ առկա փաստական նյութը տեղամասերում արձանագրված խախտումների, նաև լրատվամիջոցների և դիտորդների կողմից տարածված ընտրախախտումների ապացույցների մասին կներկայացնենք  սույն դիմումի քննարկման նիստին կամ դրանից առաջ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում