Գլխավոր Լրահոս

Հիսուն տարի անց միլիոնավոր մարդիկ կլքեն իրենց բնակավայրերը. փորձագետ

Հիսուն տարի անց միլիոնավոր մարդիկ կլքեն իրենց բնակավայրերը. փորձագետ

Ածխածնի երկօքսիդի ռեկորդային բարձր մակարդակը մթնոլորտում վկայում է այն, որ ջերմաստիճանը գնալով բարձրանում է, ինչի հետևանքով բոլոր 5 մայրցամաքների վրա գյուղատնտեսության ոլորտը լուրջ խնդիրների առաջ կկանգնի, նշում է The Guardian-ը:

Տնտեսագետ և կլիմայի փոփոխության հարցերով փորձագետ Լորդ Սթեռնի կանխատեսումների համաձայն` այդ խնդիրների հետևանքով հարյուր միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց հարազատ վայրերը։ Նրա կարծիքով` մարդկանց զանգվածային տեղաշարժերը տեղի կունենան 50 տարի անց, երբ օդի ջերմաստիճանը գլոբալ տաքացման պատճառով կբարձրանա 5 աստիճանով։

 «Երբ օդի ջերմաստիճանն այդքան բարձրանա, հարյուր միլիոնավոր մարդիկ հարկադրաբար կլքեն իրենց բնակավայրերը, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն անհնարին կլինի, բերքը կչորանա, իսկ անասուններն էլ կսատկեն։ Արդյունքում կավելանան անապատային տարածքները»,- նշել է Սթերը՝ ընդգծելով, որ արտագաղթը հարցի լուծում չի կարող լինել, քանի որ որոշ ժամանակ անց նույն պատկերը կլինի նաև նոր բնակության վայրում, բացի այդ` տեղացիների ու նորեկների միջև բախումներ տեղի կունենան ազատ տարածքի համար։

 Անցած դարի 60-ական թվականներից սկսած` գիտնականները բազմիցս նախազգուշագրել են, որ ածխածնի երկօքսիդի արտանետումը դեպի մթնոլորտ պետք է սահմանափակել, հակառակ դեպքում բնապահպանական աղետն անխուսափելի կլինի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում