Ամերիկյան սրճարանները հրաժարվում են սպասարկել Google Glass կրող հաճախորդներին

ԱՄՆ-ում սրճարանների սեփականատերերն իրենց հաճախորդներին արգելում են օգտագործել Google տեխնոլոգիական ընկերության թողարկած Google Glass «խելացի ակնոցը», քանի որ վերջինիս օգտագործման դեպքում հնարավոր է` խախտվեն մյուս հաճախորդների անձնական կյանքի իրավունքները, հաղորդում է Forbes-ը:
Սրճարանների սեփականատերերին մտահոգում է այն հանգամանքը, որ Google Glass-ի սեփականատերերը կարող են աննկատ նկարահանել և լուսանկարել մյուս հաճախորդներին` առանց վերջիններիս թույլտվության:
Հիշեցնենք, որ Google Glass-ը սահմանափակ քանակությամբ վաճառքի էր հանվել 2013թ. ապրիլին, իսկ զանգվածային վաճառքները մկեկնարկեն տարեվերջին:
Գաջեթն ունի 5 Մգպ տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է լուսանկարել և տեսանկարել, 16 Գբ հիշողությամբ ֆլեշ հիշողության կուտակման սարք, որը սինխրոնիզացված է տվյալների պահպանման Google Drive ամպային ծառայության հետ, microUSB և լիցքավորման սարք:
Ակնոցի թափանցիկ փոքր էկրանը համարժեք է 2,5 մ հեռավորության վրա տեղակայված 25-դյույմանոց HD էկրանին: Գաջեթի մարտկոցների խնայողության նպատակով ակնոցը համատեղված է Wi-Fi 802.11b/g հնացած տարբերակի հետ:
Սարքավորման ներսից եկող ձայները կարող է լսել միայն օգտագործողը: Google Glass-ի ամբողջական օգտագործման համար հարկ կլինի Android 4.0.3 (Ice Cream Sandwich) և ավելի բարձր տարբերակի օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որն ունի Bluetooth և MyGlass բջջային ծրագիր:
Ի դեպ` ավելի վաղ Google Glass-ի օգտագործումն արգելվել էր նաև ԱՄՆ-ի կինոթատրոններում, խաղասրահներում: Չի բացառվում, որ գաջեթի օգտագործումն արգելվի նաև բանկերում և այգիներում:
Թեմա
Civilnet










