Google Play Games-ը կներկայացվի մայիսի 15-17-ը

Android սարքավորումներում շուտով կհայտնվի Google Play Games խաղային սոցցանցը, որի գործառույթների հավաքածուն նման կլինի iOS օպերացիոն համակարգով աշխատող Game Center կամ Microsoft Xbox Live համակարգերի գործառույթներին, հաղորդում է Verge-ը:
Օգտատերերը հնարավորություն կունենան խաղեր խաղալ միմյանց հետ, հրավերներ ուղարկել, ինչպես նաև հետևել խաղի առաջատարների և ներխաղային նվաճումների ցուցակներին, պահպանել իրենց խաղային արդյունքներն ամպային ծառայությունում և ապագայում շարունակել խաղն այն պահից, որտեղ կանգ են առել նախորդ անգամ:
Փորձագետները նշում են, որ Google Play Games-ը կներկայացվի մայիսի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք ընկերության ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում:
Հատկանշական է, որ 2013թ. մայիսի սկզբին Google-ը վարձել էր խաղային արդյունաբերության մի շարք լավագույն մասնագետների:
Թեմա
Civilnet










