Angry Birds խաղի արտադրող ֆիննական Rovio Entertainment ընկերությունը թողարկել է Rovio Account ծառայությունը, որը հնարավորություն է տալիս պահպանել Rovio ընկերության խաղերում արձանագրված հաջողությունները ոչ թե գաջեթի հիշողության, այլ ամպային ծառայության ներսում, հաղորդում է BusinessInsider-ը:
Խաղերի տվյալների պահպանման համար օգտատերը պետք է ստեղծի Rovio անձնական էջ, որից հետո պահպանված խաղերի տվյալները հասանելի կլինեն ցանկացած սարքավորումից օգտվելու դեպքում, ինչը հնարավորություն կտա խաղը սկսել մեկ գաջեթով և շարունակել մեկ այլ բջջային սարքավորմամբ:
Ներկայում Rovio Account-ը հասանելի է Angry Birds-ի The Croods և iOS համակարգերով տարբերակների համար` Ֆինլանդիայի և Լեհաստանի տարածքում: Մոտ ապագայում Rovio Account-ից հնարավոր կլինի օգտվել այլ տարածաշրջաններում ևս:
Civilnet











