Մարս տեղափոխվելու ցանկություն է հայտնել 80 հազ. մարդ՝ 120 երկրից

Մարս մոլորակում ընդմիշտ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել մոտ 80 հազ. կամավոր 120 երկրից. նրանք արդեն գրանցվել են Mars One նախագծի կայքում:
Երեք շաբաթ առաջ նախագիծը հայտարարել էր Կարմիր մոլորակի վերաբնակիչ դառնալու ցանկություն ունեցողների մրցույթ: Հայտեր ներկայացրածների առաջին քառյակը առանց ետդարձի տոմսի Մարս կմեկնի 2023թ.: Թռիչքը կտևի յոթ ամիս:
Նախ Կարմիր մոլորակ կտեղափոխվեն կենդանի մոդուլներ, որոնք պետք է հավաքվեն ռոբոտների միջոցով: Այնուհետև ամեն երկու տարին մեկ այնտեղ կժամանեն նոր վերաբնակիչներ, որոնք Մարսում կանցկացնեն կյանքի մյուս մասը: Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ մինչև 2013թ. օգոստոսի վերջը Մարս տեղափոխվելու հայտ կներկայացնի մոտ 500 հազ. մարդ:
«Մարդուն Մարս ուղարկելու համար նոր հայտնագործություններ անհրաժեշտ չեն: Հնարավոր են որոշ հետաձգումներ կամ բյուջեի գերծախս, անգամ՝ անհաջողություններ, սակայն դա հնարավոր է», - ասել է Mars One նախագծի ղեկավար Բաս Լանսդորփը:
Թեմա
Civilnet










