Գլխավոր Լրահոս

Կարո՞ղ է արդյոք տնտեսական զարգացումը կանխել արտագաղթը

Կարո՞ղ է արդյոք տնտեսական զարգացումը կանխել արտագաղթը

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հատված է հրապարակել 2013թ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցից, որի հրապարակումը նախատեսված է հունիսին:

«Հայաստանից շարունակվող արտագաղթի պատճառները բարդ են և համակարգային՝ սկսած սոցիալ-տնտեսականից մինչև հոգեբանական պատճառները: Ո՞րն է զուտ տնտեսական դիտանկյունն այս երևույթի վերաբերյալ: Պարզվում է, որ գործազրկության և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նվազագույն որոշակի շեմային մակարդակի համակցության դեպքում էականորեն նվազում է արտագաղթի հավանականությունը: Այսպիսով՝ բոլոր այն երկրներում, որոնք ունեն Հայաստանի նման ցուցանիշներ (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցածր մակարդակ՝ մինչև 6,000 ԱՄՆ դոլար՝ արտահայտված գնողունակության պարիտետով և իրական գործազրկության բարձր մակարդակ՝ ավելի քան 15%), առկա է զուտ բացասական միգրացիա, մինչդեռ 10,000 ԱՄՆ դոլարից բարձր մեկ շնչին ընկնող ՀՆԱ և 6% և ցածր գործազրկություն ունեցող երկրների միայն 15%-ն է, որ ունի զուտ միգրացիայի բացասական ցուցիչ»,- նշված է զեկույցի հրապարակված հատվածում:

Ապրիլի սկզբին Gallup World կազմակերպությունը հրապարակել էր 2010-2012 թթ. նախկին խորհրդային հանրապետություններում անցկացրած իր հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ մարդիկ ամենաշատը Հայաստանից են ցանկանում արտագաղթել՝ 40%, և ամենաքիչը՝ Ուզբեկստանից՝ 5%: 12 հանրապետություններում հարցվածների 52%-ը արտագաղթելու հիմնական պատճառ նշել էր ավելի լավ կենսամակարդակի հասնելու ձգտումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում