Գլխավոր Լրահոս

Samsung-ը ձեռնամուխ է եղել 5G ցանցի ստեղծմանը

Samsung-ը ձեռնամուխ է եղել 5G ցանցի ստեղծմանը
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հաջողությամբ է իրականացրել 5-րդ սերնդի կապի տեխնոլոգիայի առաջին փորձարկումները` խոստանալով, որ 2020թ. օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել 5G տեխնոլոգիայից, հաղորդում է Mashable-ը: Samsung-ի ներկայացուցիչները նշում են, որ օգտվելով 5G ցանցից` ֆիլմերը հնարավոր կլինի բեռնել մեկ վայրկյանում, քանի որ բեռնման արագությունը կկազմի մի քանի տասնյակ Գբտ/վայրկյան` ի տարբերություն 4G ցանցի, որի բեռնման արագությունը 75 Մգբտ/վայրկյան է: Հատկանշական է, որ մի շարք երկրներ, մասնավորապես` Չինաստանն ու Եվրամիությունը, մրցում են կապի նոր ստանդարտի ներդրման իրավունքի համար` ահռելի գումարներ ծախսելով հեռահաղորդակցային նոր հարթակի զարգացման վրա:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում