Գլխավոր Լրահոս

«Բարև Երևան»-ը վարչական դատարան կդիմի մայիսի 15-ին

«Բարև Երևան»-ը վարչական դատարան կդիմի մայիսի 15-ին

«Բարև Երևան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով վարչական դատարան կդիմի չորեքշաբթի օրը՝ մայիսի 15-ին: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը:

Նրա խոսքով` դիմումի նախապատրաստումը երկար ժամանակ կպահանջի, քանի որ ներկայացվելիք փաստաթղթերը ծավալուն են:

Միաժամանակ` Լուսինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 13-ին, ինքը դիմել է վարչական դատարան` պահանջելով վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի` ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով իր ներկայացրած դիմումն անվավեր էր ճանաչվել:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի արտահերթ նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, կարդալով Լուսինե Պետրոսյանի դիմումը, նշել էր, որ նման դիմում կարող է ներկայացնել ոչ թե լիազոր ներկայացուցիչը, այլ դաշինքը կամ դրա կազմում ընդգրկված կուսակցությունները կամ էլ նրանց կողմից վերապահված անձը:

 Լուսանկարը` Aravot.am-ի

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում