Պենտագոնի աշխատակիցներին կթույլատրեն օգտվել Apple-ի սարքավորումներից

Ամերիկացի զինվորականները Պենտագոնի ցանցերում աշխատելու համար շուտով հնարավորություն կստանան օգտվել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության սմարթֆոններից ու պլանշետներից, հաղորդում է Verge-ը:
Անցած շաբաթ հայտարարվել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է հավանություն տալ իր ցանցերում iPhone և iPad գաջեթների օգտագործմանը: Այսպիսով` Apple-ի համար ռազմական նոր շահավետ պայմանագրերի կնքման հեռանկարներ են բացվում, որոնք մինչ այժմ բաժին էին ընկնում կանադական BlackBerry ընկերությանը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկատվական անվտանգության ապահովման վարչության ներկայացուցիչ Ալան Ջոնսոնը տեղեկացրել է, որ զինվորական ցանցերում աշխատելու համար կօգտագործվեն Apple-ի սարքավորումների զինվորական տարբերակները, որոնք կաշխատեն նորագույն` iOS 6 օպերացիոն համակարգով:
Ջոնսոնն ընդգծել է, որ զինվորականների շրջանում Apple սարքավորումների տարածումը կմեկնարկի միայն բջջային սարքավորումների համար անվտանգության հուսալի համակարգի ստեղծումից հետո:
Թեմա
Civilnet










