Գլխավոր Լրահոս

Քրգործ` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

Քրգործ` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով և նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում:

Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազի հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում