Գլխավոր Լրահոս

Տ. Սարգսյանը ծանոթացել է Եղվարդում գործող գինու-կոնյակի տան ներդրումային ծրագրերին

Տ. Սարգսյանը ծանոթացել է Եղվարդում գործող գինու-կոնյակի տան ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տեղեկացվել է, որ 2009թ. հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և Pearl of Armenia տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ՌԴ և Ուկրաինա:
Նախորդ տարվա ընթացքում «Շահնազարյան» ՍՊԸ-ի կողմից մթերվել է 1,65 մլրդ դրամ արժողությամբ 11 հազ 815 տ խաղող: Արդյունքում՝ արտադրվել է 3,82 մլրդ դրամի արտադրանք, որից 3,79 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է:
2013թ. 1-ին եռամսյակում ընկերության կողմից արտադրվել է 4,67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ՌԴ և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8 հազ. տ խաղող:

Ներկայում ընկերության կողմից իրականացվում են թորման արտադրամասի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, որի համար կներդրվի 156,4 մլն դրամ: Թորման արտադրամասի արտադրական հզորությունները թույլ կտան մեկ օրում թողարկել 8 հազ. 800 դեկալիտր գինենյութ: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2013թ. հոկտեմբերին:

Այս տարի «Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում սկսել նաև հնեցման արտադրամասի վերազինման աշխատանքները, որի համար կպահանջվեն շուրջ 400 մլն դրամի ներդրումներ:

Ծրագրի շրջանակում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը երեք տարի ժամկետով հետաձգելու համար:

«Շահնազարյան» ՍՊԸ-ն 2012 թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 92 մլն դրամի հարկ, իսկ 2013թ. 1-ին եռամսյակի տվյալներով արդեն՝ 65,63 մլն դրամի հարկ: 
Ձեռնարկությունում աշխատում է 64 մարդ` 172 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում