Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ին կգումարի իր հերթական նիստը, որի օրակարգում մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրության կազմումն է, հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նիստի օրակարգում են նաև Երևանի ավագանու անդամի թեկնածու Արթուր Գասպարյանի դիմումը և մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտերը:
Civilnet











