Գլխավոր Լրահոս

Google-ը կմիավորի իր ամպային ծառայությունները մեկ համակարգում

Google-ը կմիավորի իր ամպային ծառայությունները մեկ համակարգում
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-17-ը կայանալիք ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում կներկայացնի ծրագրային նորույթներ, հաղորդում է Verge-ը: Մասնավորապես` համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ համաժողովի մի մասը նվիրված է լինելու ամպային տեխնոլոգիաներին: Վերջերս ընկերությունը հաղորդել էր, որ մտադիր է փոփոխությունների ենթարկել տվյալների պահպանման ամպային ծառայության մոտեցումները, ինչի արդյունքում բոլոր ծառայությունները կունենան մեկ միասնական վիրտուալ տարածություն: Մինչ այժմ Google-ն առաջարկում էր տվյալների պահպանման 10 Գբ անվճար տարածություն Gmail էլեկտրոնային հաղորդագրությունների ծառայության և 5 Գբ` Drive-ի և Google+-ի համար: Նոր համակարգի ներդրման արդյունքում օգտատերերը կունենան 15 Գբ տվյալների պահպանման համար նախատեսված մեկ միասնական ամպային տարածություն: Հիշեցնենք, որ վերջերս Google-ը հայտարարել էր Play Games խաղային սոցցանցի ստեղծման մասին, ինչը հնարավորություն կտա տարբեր խաղային բջջային ծրագրերը միավորել մեկ համակարգում: Ակնհայտ է, որ Google-ը որոշել է հնարավորինս հեշտացնել օգտատերերի աշխատանքները տարաբնույթ ծառայությունների հետ, ինչը, ըստ փորձագետների, կնպաստի դրանց հեղինակության աճին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում