Գլխավոր Լրահոս

Nokia-ն ներկայացրել է առաջին ալյումինե Lumia-ն

Nokia-ն ներկայացրել է առաջին ալյումինե Lumia-ն
Բջջային սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը մայիսի 14-ին ներկայացրել է Lumia 925 սմարթֆոնը, որն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով, հաղորդում է TechCrunch-ը: Lumia 925-ը եկել է փոխարինելու Lumia 920 սմարթֆոնին, որը ներկայացվել է 2012թ. սեպտեմբերին: Նորույթը բջջային հեռախոսների Lumia դասի առաջին ալյումինե սմարթֆոնն է, որի հետնամասը սակայն պատրաստված է պլաստիկայից, ինչպես մյուս Lumia սմարթֆոնների դեպքում է: Lumia 925-ը ներկայացվել է մոխրագույն, սպիտակ և սև գույներով: Նոր Lumia սմարթֆոնն ունի երկմիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսոր, 1 Գբ օպերացիոն հիշողություն, 4,5-դյույմանոց AMOLED էկրան, 8,7 Մգպ օպտիկական կայունությամբ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս նկարահանել մթության մեջ` առանց լուսարձակի օգտագործման: Սարքավորումը կշռում է 139 գ և ունի 8,5 մմ հաստություն: Սմարթֆոնի «Տեսախցիկ» բջջային ծրագրում հայտնվել է Smart Camera ռեժիմը, որի օգնությամբ կարելի է Action Shot կամ Motion Focus` շարժման էֆեկտով լուսանկարներ ստանալ: Lumia 925-ի համաշխարհային վաճառքները կմեկնարկեն 2013թ. հունիսին: Եվրոպայում այն կարժենա €469:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում