Գլխավոր Լրահոս

Մայիսի 10-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում մեկնարկել է Samsung Galaxy S4-ի վաճառքը

Մայիսի 10-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում մեկնարկել է Samsung Galaxy S4-ի վաճառքը
Մայիսի 10-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում հասանելի է չորրորդ սերնդի Galaxy S սմարթֆոնը` Samsung Galaxy S4-ը, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Սմարթֆոնը հագեցած է մի շարք նորարարական հնարավորություններով, այդ թվում՝ Group Play-ով, որը թույլ է տալիս շրջապատողների հետ վայելել երաժշտություն, լուսանկարներ և խաղեր՝ առանց Wi-Fi-ի կամ բջջային ազդանշանի, հայացքով էկրանը կառավարելու «amsung Smart Pause հնարավորությամբ, Dual Camera-ով, ինչի շնորհիվ կարելի է միաժամանակ լուսանկարել հիմնական և դիմային տեսախցիկներով և այլն: Նշվում է, որ այս սմարթֆոնը դարձնում է կյանքն ավելի պարզ և լի հաճելի պահերով: Samsung Galaxy S4-ն օգնում է միմյանց ավելի մոտ լինել և ֆիքսել միմյանց հետ անցկացրած պահերը: Սմարթֆոնի հնարավորություններից յուրաքանչյուրը ստեղծված է առօրյան ավելի հեշտացնելու համար: Այն նաև հնարավորություն է ընձեռում վերահսկելու ինքնազգացողությունն ու առողջությունը: Samsung Galaxy S4-ի արժեքը 370 հազ. դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, «111 օնլայն» պորտալից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում