BlackBerry-ն ներկայացրել է զարգացող շուկաների համար նախատեսված Q5 սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող կանադական BlackBerry ընկերությունը ներկայացրել է մատչելի Q5 սմարթֆոնը, որը նախատեսված է զարգացող երկրների համար: Ինչպես հաղորդում է Mashable-ը, սմարթֆոնը BlackBerry Live համաժողովի շրջանակում ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Թորստեն Հեյնսը:
Q5-ն աշխատում է BlackBerry 10 օպերացիոն համակարգով, ունի QWERTY ստեղնաշար, 3,1–դյույմանոց սենսորային էկրան: Այն ներառում է BlackBerry Time Shift, BBM Video ծառայությունները և BlackBerry World-ի բջջային ծրագրերը: Սմարթֆոնի այլ բնութագրիչների մասին տվյալներ չեն հաղորդում:
2013թ. հունիսից Q5-ը կհայտնվի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող շուկաներում: Սմարթֆոնի արժեքի մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում:
Հատկանշական է, որ նոր` Q5 սմարթֆոնի ներկայացմանը զուգահեռ ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է նաև նոր` BlackBerry 10.1 օպերացիոն հարթակը, որն ի սկզբանե հասանելի էր Z10, իսկ ավելի ուշ` նաև մյուս սմարթֆոնների համար: Նոր օպերացիոն համակարգի առանձնահատկությունը BlackBerry Hub թարմացումների կենտրոնն է, որը ինտեգրում է նոր հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակաները և ծանուցումները:
Թեմա
Civilnet










