Գլխավոր Լրահոս

Windows Blue-ն պաշտոնապես կվերանվանվի Windows 8.1

Windows Blue-ն պաշտոնապես կվերանվանվի Windows 8.1
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ներդրողների համար կայացած համաժողովի շրջանակում ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության ֆինանսական նոր տնօրեն Թեմի Ռելերը հայտարարել է, որ Windows Blue օպերացիոն համակարգը պաշտոնապես կվերանվանվի Windows 8.1, հաղորդում է TechCrunch-ը: Windows 8-ի համար նախատեսված թարմացումները կիրականացվեն ընթացիկ տարում: Ընկերությունը դեռ չի հաղորդում նոր օպերացիոն համակարգի թարմացումների և նորամուծությունների մասին, սակայն նշում է, որ օպերացիոն համակարգի նախնական տարբերակը հասանելի կլինի 2013թ. հունիսին: Ռելերը նշել է, որ Windows 8.1-ի նորամուծությունների և լրացումների մեծ մասը հիմնված են Windows 8-ի օգտատերերի արձագանքների վրա: Նրա խոսքով` Windows 8.1-ը հասանելի կլինի որպես Windows 8-ի անվճար թարմացման փաթեթ: Հատկանշական է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Windows Blue համակարգում ավելացել է Start ստեղնը: Նշվում է, որ հնարավոր կլինի հրաժարվել նաև «կենդանի սալիկներով» էկրանի հետ աշխատանքից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում