Գլխավոր Լրահոս

Twitter-ը Սոլթ Լեյք Սիթիում տվյալների մշակման կենտրոն կհիմնի

Twitter-ը Սոլթ Լեյք Սիթիում տվյալների մշակման կենտրոն կհիմնի
Twitter միկրոբլոգների ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի Յուտա նահանգում պատրաստվում է կառուցել տեղեկատվական կենտրոն, հաղորդում է BusinessInsider-ը: Հատկանշական է, որ Յուտան մյուս նահանգներից տարբերվում է իր էլեկտրաէներգիայի  ցածր սակագներով և բիզնեսի նկատմամբ ընկերական մոտեցմամբ: Ընկերության առաջատար ծրագրային մշակման մասնագետ Ժան-Փոլ Կոզատին հայտարարել է, որ Twitter-ի ցանցային ռեսուրսի տեխնիկական գործունեությունն այսուհետ կկենտրոնանա Սոլթ Լեյք Սիթիում: Ժան-Փոլ Կոզատին նաև բացատրել է այս քայլը որպես անհրաժեշտություն սոցցանցի համար` բավարարելու իր ծառայությունների նկատմամբ լրացուցիչ` մոտ 100 մլն օգտատերերի պահանջարկը: Յուտայի նահանգապետի խոսքով` իր նահանգը տեխնիկապես զարգացած աշխատուժ ունեցող միջավայր է, որն իդեալական ռեսուրս է այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին Twitter-ն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում