Կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30%-ը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքը պաշտոնական նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` տեղեկացնելով, որ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գինը:
«Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» հանձնաժողով ներկայացրած հայտով տեղեկացնում է, որ Հայաստան գազը պետք է մատակարարի $270/1000 խմ գնով»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կառավարությունն օժանադակելու է սոցիալապես անապահովներին` մեղմելու գազի գնի բարձրացումը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդը» դիմել էր ՀԾԿՀ` գազի սակագինը վերանայելու հայտով: Հանձնաժողովը հայտը քննելու է 90 օրվա ընթացքում:
Ի դեպ` կառավարության նիստի ընթացքում շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա` ուղղված գազի թանկացման դեմ :
Civilnet











