Գլխավոր Լրահոս

Google-ը պաշտոնապես ներկայացրել է Google Play Music All Access-ը

Google-ը պաշտոնապես ներկայացրել է Google Play Music All Access-ը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում ներկայացրել է Google Play Music All Access երաժշտական ծառայությունը, որը կդառնա Spotify, Rdio և Pandora ծառայությունների մրցակիցը, հաղորդում է Mashable-ը: Նոր ծառայությունը կաշխատի վճարովի բաժանորդագրության սկզբունքով, որի ամսական վճարն ԱՄՆ-ի տարածքում կկազմի $9,99, իսկ մինչև հունիսի 30-ը բաժանորդագրվելու դեպքում օգտագործողների համար կգործի զեղչային համակարգ` $7,99: Google Play Music All Access-ը մեկ ամսվա ընթացքում արդեն հասանելի կլինի անվճար տարբերակով: Այն կառուցված է Google Play Music երաժշտական ծառայության հիման վրա, որը հնարավորություն է տալիս գնել կամ բեռնել երաժշտություն կամ ալբոմներ և հավելել դրանք սեփական հավաքածուում: Հատկանշական է, որ Google Play Music All Access-ը սկզբնական շրջանում կաշխատի միայն ԱՄՆ-ի տարածքում, իսկ ավելի ուշ ընկերությունը կընդլայնի ծառայության տարածման աշխարհագրությունը: Google-ի տեխնիկական տնօրեն Քրիս Երգան հայտարարել է, որ Google Play Music All Access-ը ընտրում և դասակարգում է օգտագործողի նախընտրած երաժշտությունը: Ծառայությունն աշխատում է ինչպես բջջային սարքավորումներով, այնպես էլ բրաուզերով: Հիշեցնենք, որ նախկինում համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` Google-ը մտադիր էր երաժշտական նոր ծառայություն գործարկել: Ինչպես հաղորդում էր Financial Times-ը, ընկերությունը հոսքային աուդիոյի գործարկման ուղղությամբ բանակցում էր երաժշտական խոշոր ընկերությունների հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում