Google Now-ն հասանելի է նաև անհատական համակարգիչների համար

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում հայտարարել է անհատական համակարգիչների և նոութբուքների համար Google Now ծառայության թողարկման մասին, հաղորդում է TechCrunch-ը:
Այժմ այս ծառայությունից հնարավոր կլինի օգտվել ոչ միայն միանուն բջջային ծրագրի, այլև անհատական համակարգիչների Chrome բրաուզերի կամ Chrome OS օպերացիոն համակարգի օգնությամբ:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Google Now-ն համալրվել էր նոր գործառույթներով, որոնք կարող են օգտակար լինել ճանապարհորդների համար: Օրինակ` տանից դուրս գալուց առաջ ծրագիրը կհուշի, թե ինչ եղանակային պայմաններ են նշանակետում:
Google Now-ն կարող է օդանավակայան ժամանելու պես Gmail-ից ավտոմատ «հանել» էլեկտրոնային ավիատոմսը: Այս գործառույթը դեռ« համագործակցում» է միայն ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության հետ: Google-ում նշում են, որ ավիափոխադրողների թիվը շուտով կավելանա:
Նոր վայր ժամանելու դեպքում Google Now-ն տեղեկություններ է տրամադրում մոտ օբյեկտների մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս նաև մատչում ունենալ արժույթների փոխարկիչին:
Բացի այդ` կատարելագործվել է նաև ձայնային որոնման համակարգը: Օրինակ` արտասանելով «ի՞նչ երգ է սա» (What’s this song?) արտահայտությունը` կարելի է տեղեկություններ ստանալ ոչ հեռու հնչող երաժշտության հեղինակի և կատարողի մասին: Ձայնային հրամանի միջոցով հնարավոր է նաև փոխել Google+ սոցցանցում օգտատիրոջ ստատուսը:
Google Search-ի նորացված ծառայությունը հասանելի է Google Play օնլայն խանությում: Այն նախատեսված է Android 4.1 (Jelly Bean) և ավելի բարձր կարգ ունեցող օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների իսկ 2013թ ապրիլից արդեն հասանելի է Apple-ի iPhone և iPad սարքավորումներից օգտվողների համար:
Թեմա
Civilnet










