Գլխավոր Լրահոս

ՀԾԿՀ-ն ընդունելի լուծում կգտնի և՛ սպառողի, և՛ «ՀայՌուսգազարդի» համար. Ռ. Նազարյան

ՀԾԿՀ-ն ընդունելի լուծում կգտնի և՛ սպառողի, և՛ «ՀայՌուսգազարդի» համար. Ռ. Նազարյան

Լուսանկարը` psrc.am-ի

Գազի գնի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո շարժվեցին դեպի  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենք: Այնտեղ նրանք հանձնաժողովին ներկայացուցչի հանձնեցին իրենց նամակը: Ակցիայի մասնակիցներին ընդունեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նա նշեց, որ գազի թանկացման մասին «ՀայՌուսգազարդի» հայտի համաձայն` գազը պետք է թանկանա հուլիսի 1-ից, սակայն իրենք հայտը քննելու ընթացքում (մայիսի 14-ից 90 օր) կիրականացնեն նաև հանրային լսումներ, որոնք կլինեն բաց ու հասանելի հանրության համար: Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հանձնաժողովը կանի ամենը, որպեսզի ընդունելի լուծում գտնվի և՛ սպառողի, և՛ «ՀայՌուսգազարդի» համար:

Նրա խոսքով` սահմանի վրա սակագինը նախկին $180/1000 խմ գազի փոխարեն լինելու է $270/1000 խմ, սակայն գնի կոնկրետ բարձրացումը դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդը» դիմել էր ՀԾԿՀ` գազի սակագինը վերանայելու հայտով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում