Գլխավոր Լրահոս

App Store-ը հաղթահարել է 50 մլրդ բեռնումների շեմը

App Store-ը հաղթահարել է 50 մլրդ բեռնումների շեմը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության App Store օնլայն խանութից բեռնված ծրագրերի քանակը մայիսի 15-ի դրությամբ կազմել է 50 մլրդ, հաղորդում է BusinessInsider-ը: Apple-ը որոշել է գումարային մրցանակ շնորհել այն օգտատիրոջը, որը կբեռնի 50-միլիարդերորդ բջջային ծրագիրը: Հաջողակը ընկերության կողմից կստանա $10 հազ. արժողությամբ նվեր քարտ, որի օգնությամբ կկարողանա գնումներ կատարել App Store-ից: Նրա անունը կհրապարակվի մոտ ժամանակում: Իսկ հաջորդ 50 օգտատերերը կստանան 500-դոլարանոց նվեր քարտ: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարին Apple-ը հայտարարել էր բեռնված բջջային ծրագրերի 40 մլրդ-ի շեմը հատելու մասին, ինչը նշանակում է, որ 4 ամսվա ընթացքում բեռնվել է մոտ 10 մլրդ բջջային ծրագիր կամ 78,1 մլն` մեկ օրում: Apple-ի կանխատեսմամբ` 2013թ. վերոնշյալ բեռնումների թիվը կկազմի 70 մլրդ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում