Google-ի ձայնային որոնման համակարգը` նաև անհատական համակարգիչների համար

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում ներկայացրել է անհատական համակարգիչների Chrome բրաուզերի համար նախատեսված ձայնային որոնման համակարգը, հաղորդում է Mashabel-ը:
Համակարգի օգնությամբ օգտագործողը հնարավորություն կունենա ձևակերպել բարդ հարցեր ու հրահանգներ, օրինակ` «Ցո´ւյց տուր ինձ Նյու Յորքի լուսանկարները» կամ «Ի՞նչ եղանակ է այժմ Մայամիում»: Արդյունքները ցուցադրելուց հետո օգտագործողը կարող է փոփոխել հարցը` ճշգրտելով տվյալները կամ ձևակերպելով նոր հարց:
Թեմա
Civilnet










