Գլխավոր Լրահոս

ՀԱԿ-ը դիմել է վարչական դատարան

ՀԱԿ-ը դիմել է վարչական դատարան
Հայ ազգային կոնգրեսը դիմել է վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  թիվ 119-3Ա որոշումը, այն է՝ չեղյալ համարել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, հաղորդում է ilur.am կայքը: Կոնգրես իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ հայտի հիմքում դրված են ՀԱԿ-ի կողմից քվեարկության օրը հայտնաբերված բազմաթիվ խախտումները, ինչպես նաև՝ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության արձանագրած խախտումները: «Այդ խախտումներն ամփոփելով, ինչպես նաև վերլուծելով բավական մեծ թվով տեսանյութեր քվեարկության ընթացքում արձանագրված այլ խախտումների վերաբերյալ՝ հանգել ենք այն եզրակացության, որ դրանք զանգվածային, համակարգված և իրենց համեմատության մեջ փոխկապակցված բնույթ են կրել և կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա», - նշել է Խաչատրյանը: Նրա խոսքով՝  հայտում պահանջվում է ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի հիման վրա: Դատարանը պարտավոր է հայցի վերաբերյալ վճիռ կայացնել 7-օրյա ժամկետում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում