Գլխավոր Լրահոս

Ներկայացվել է Google Maps-ի թարմացված տարբերակը

Ներկայացվել է Google Maps-ի թարմացված տարբերակը
Մայիսի 15-ին Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Google տեխնոլոգիական ընկերության ամենամյա Google I/O համաժողովը, որի շրջանակում ներկայացվել են տեխնոլոգիական մի շարք նորույթներ: Մասնավորապես, ներկայացվել է Google Maps քարտեզագրման ծառայության բրաուզերային տարբերակը, հաղորդում է Verge-ը: Նոր սերնդի քարտեզներն ունեն թարմացված ինտերֆեյս (միջերես)` այլ գործառույթների (լուսանկարներ, փողոցների դիտում, 3D տեսք, նավիգացիա և օգտատերերի խորհրդատվություններ) հարմարավետ ինտեգրման գործառույթով: Քարտեզի վրա որևէ օբյեկտ ընտրելով, օրինակ` ռեստորան, այն ավտոմատ կերպով փոփոխվում է` ցուցադրելով մյուս բոլոր հաստատությունները, որոնք կարող են հետաքրքրել օգտատիրոջը: Google Maps-ի թարմացված տարբերակը դեռ հասանելի է միայն փակ փորձարկումների համար, իսկ նրա թողարկման ժամկետի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում