Գլխավոր Լրահոս

Яндекс-ը որոնողական նոր ծրագիր է ներկայացրել

Яндекс-ը որոնողական նոր ծրագիր է ներկայացրել
Ռուսական Яндекс ինտերնետային ընկերությունն այսօր` մայիսի 16-ին, ներկայացրել է որոնողական նոր` Острова հարթակը, հաղորդում է «Վեստին»-ն: Նախկինում թողարկված որոնողական հարթակներից Острова-ն տարբերվում է որոնման արդյունքում ստացված ինտերակտիվ պատասխաններով: Ակնկալվում է, որ ինտերակտիվ տեսքի օգնությամբ օգտատերերը հնարավորություն կունենան փոխգործակցել ծառայության հետ անմիջապես ստացված տվյալների էջում: Իր կորպորատիվ բլոգում նոր որոնման համակարգը ներկայացրել է ավիատոմսերի գրանցման օրինակը: Եթե նախկինում հարկավոր էր գտնել ավիաընկերության կայքը, այնուհետ անցնել գրանցման գործընթացին, ապա այժմ, Острова հարթակը հնարավորություն է տալիս լրացնել գրանցման օնլայն ձևաթուղթը` առանց կայքի օգնությանը դիմելու: Նոր հարթակի բետտա տարբերակը հասանելի կլինի 2013թ. հուլիսին, սակայն փորձառնական տարբերակն արդեն հասանելի է բջջային ծրագրերի մշակման մասնագետների և ծառայության սեփականատերերի համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում