Գլխավոր Լրահոս

Ներկայացվել է Google+ Photos-ի թարմացված տարբերակը

Ներկայացվել է Google+ Photos-ի թարմացված տարբերակը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Google+ Photos ծառայությունում հայտնվել է օգտահաշվում ամբողջական չափերով լուսանկար ներբեռնելու գործառույթը, հաղորդում է Verge-ը: Այս նպատակով օգտատիրոջը տրամադրվում է 15 Գբ անվճար հիշողության հնարավորություն: Մինչև 2048 պիքսել չափերի լուսանկարների ներբեռնման համար տրամադրվում է անսահմանափակ տարածություն: Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովը 6-րդն է: Այս անգամ համաժողովին հավաքվել է 6 հազ. մասնակից: Կոնֆերանսի առաջին օրը Google-ը չի ներկայացրել ո´չ Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը, ո´չ էլ նոր սարքավորումներ: Չի ներկայացվել նաև Google Glass խելացի ակնոցը, որի փոխարեն ընկերությունը համաժողովի մասնակիցներին բաժանել է Chromebook Pixel նոութբուքները, որոնց մանրածախ վաճառքի արժեքը կազմում է $1450:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում