Գլխավոր Լրահոս

Նոր քրգործ` կրկնակի քվեարկության փորձի դեպքի առթիվ

Նոր քրգործ` կրկնակի քվեարկության փորձի դեպքի առթիվ
Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից: Կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը, վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ.Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում