Գլխավոր Լրահոս

Դատարանը մերժել է «Բարև Երևան»-ի ներկայացուցչի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի

Դատարանը մերժել է «Բարև Երևան»-ի ներկայացուցչի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա  Հակոբյանի նախագահությամբ, մերժել է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի. հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Հայցվորը դատարան էր դիմել ԿԸՀ-ի` մայիսի 11-ի թիվ 107-Ա որոշումը վերացնելու և Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի կողմից Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ԿԸՀ ներկայացված դիմումի քննարկումը պարտավորեցնելու պահանջով: Դատաքննությունը կայացել էր մայիսի 14-ին:

ԿԸՀ-ն մայիսի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ մերժել էր Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Լ.Պետրոսյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Որպես հիմնավորում ԿԸՀ-ն նշել էր, որ դիմումը չի կարող համարվել դաշինքի կողմից ներկայացված, քանի որ  դիմումին կից ներկայացված չէ դաշինքի անդամ 4 կուսակցությունների անունից տրված լիազորագիր, այլ ներկայացված է «որևէ տեքստ չպարունակող և դիմումի մաս չկազմող թղթի վրա դաշինքի անդամ կուսակցությունների դրոշմումը՝  կից անհայտ ստորագրություններով»:

Հայցվորը, հակառակ ԿԸՀ-ի հիմնավորման, գտնում է, որ.  «Ներկայացված դիմումը, պարունակելով և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի լիազորագրի պատճենը, և դաշինքի կուսակցությունների իրավասու պաշտոնատար անձանց ոչ միայն ստորագրությունները, այլև կնիքները, լիովին և կատարելապես բավարարել է վարչական վարույթի համար դիմումին ներկայացվող բոլոր պահանջները»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում