Գլխավոր Լրահոս

Ընդդիմության լիարժեք կոնսոլիդացիան կբերի արտահերթ ընտրությունների. Ա.Մարտիրոսյան

Ընդդիմության լիարժեք կոնսոլիդացիան կբերի արտահերթ ընտրությունների. Ա.Մարտիրոսյան

Այն պահից սկսած, երբ Հայաստանում ամբողջ ընդդիմությունը միանա, այլ պրոցեսներ կսկսվեն. «Արմնյուզ»-ի հյուրասրահում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Կոնսոլիդիացիան պետք էր հատկապես նախագահական հետընտրական պրոցեսներում, մինչդեռ այդ ժամանակ հիմնականում պայքարում էին «Ժառանգություն»-ն ու որոշ չափով Դաշնակցությունը»,- նշեց նա:

Ընդդիմության լիարժեք կոնսոլիդացիան, ըստ Մարտիրոսյանի, կբերի «իրավիճակի փոփոխության և արտահերթ ընտրությունների»:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասին արդեն հատորներ են պատրաստ, և դրանցում ներառված փաստերը ներկայացվել են դատարանին. «Եթե մենք այլ կարգավիճակի պետություն ունենայինք, մի-երկու դրվագը բավական կլիներ, որ ընտրությունները անվավեր ճանաչվեին, բայց մենք Հայաստանում ենք ապրում»,- նշեց Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ վերահաշվարկի պահանջը ոչ թե  արդարության վերականգնմանն ուղղված քայլ էր, այլ հետագա ընտրությունների համար համակարգ ստեղծելու հիմք: «Սա հետագա ընտրությունների համար տեխնոլոգիական քայլեր իրականացնելու միջոց էր, թե ինչպես պետք է դրանք կազմակերպվեն»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում