Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ` Կոնգրեսում

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադաոն և Ֆրենք Փալոնին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագիծ են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը:
«Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության ակտ» կոչվող օրինագծում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:
Օրինագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել մայիսի 16-ին: Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է:
Civilnet










