Գլխավոր Լրահոս

Ընտրախախտման վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ընտրախախտման վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ.Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ: Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասոթւթյան առաջին ատյանի դատարան:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում