Գլխավոր Լրահոս

Google Glass-ի համար սոցիալական ծրագրեր են թողարկվել

Google Glass-ի համար սոցիալական ծրագրեր են թողարկվել
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Google Glass «խելացի ակնոցի» համար նախատեսված նոր բջջային ծրագրերը, հաղորդում է Slashgear-ը: Սոցիալական բոլոր խոշոր ծառայություններն արդեն նախապատրաստել են Glass-ի համար նախատեսված իրենց բջջային ծրագրերի առաջին տարբերակները: CNN CNN բջջային ծրագրի օգնությամբ հնարավոր է Glass-ի էկրանին տեսանյութեր ուղարկել, որոնք կհայտնվեն գաջեթի նորությունների ժապավենում: Ծրագիրն օգտատիրոջը կտեղակացնի հրատապ լուրերի մասին, ինչպես նաև օգտատերը կկարողանա ընտրել նորությունների այն բաժինը, որն իրեն ամենից շատն է հետաքրքրում: Twitter Twitter միկրոբլոգների ծառայությունը ներկայացրել է իր բջջային ծրագիրը, որը թույլ է տալիս գաջեթի էկրանին փոխանցել նորություններ: Խոսքը, մասնավորապես, Glass տեսախցիկի միջոցով լուսանկարի ստեղծման մասին է, որն այնուհետև օգտատիրոջ հրամանով ուղարկվում է Twitter: Evernote Evernote բջջային ծրագիրը կառաջարկի իր ավանդական` անձնական նշումների և տվյալների պահպանման ծառայությունը, որի օգնությամբ օգտատերը հնարավորություն կունենա ընդլայնել իր նշումների քանակը: Ամբողջ բովանդակությունը ձևակերպվում է տեքստային տարբերակում և արտապատկերվում կարճ հաղորդագրությունների տեսքով: Facebook Facebook բջջային ծրագիրը փաստացի վերածվել է լուսանկարների փոխանակման ծառայության, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հրապարակել լուսանկարներ և այնուհետև ձայնային մուտքագրման միջոցով ավելացել նաև նկարագրություններ (նշումներ): Սխալ հրապարակված լուսանկարները կարելի է հեռացնել, ինչպես նաև հնարավոր է սահմանել կոնտակտների սահմանափակ քանակություն. այն է` սահմանել այն կատեգորիաները, որոնք հաղորդագրությունների մատչման իրավունք կունենա: Elle Elle բջջային ծրագիրը հրատարակության կարևոր նյութերի վերնագրերը տեքստային կարճ հաղորդագրությամբ կուղարկի Glass-ի էկրանին` ամբողջ բովանդակության մասին տեղեկություն տալու նպատակով: Սիրված թեմաները հնարավոր է ամրակցել կարդացվող բովանդակության ցուցակին կամ խնդրել գաջեթին բարձրաձայն կարդալ նշումները: Tumblr Tumblr բջջային ծրագիրը հնարավորություն է տալիս կայքի անձնական էջից ստանալ թարմացումները, որոնց ցուցադրման հաճախականությունը կարելի է դասակարգել ըստ օգտատիրոջ անհրաժեշտության: Այն թույլ է տալիս հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր և տեքստային հաղորդագրություններ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում