Գլխավոր Լրահոս

Microsoft-ի ու Google-ի «տեսապատերազմը» կավարտվի

Microsoft-ի ու Google-ի «տեսապատերազմը» կավարտվի
Ամերիկյան Google և Microsoft տեխնոլոգիական ընկերությունների «տեսապատերազմում» անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել. Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայն են գովազդ ավելացնել YouTube-ի իրենց բջջային ծրագրում, հաղորդում է Mashable-ը: Microsoft-ում նշում են, որ իրենք «երջանիկ» կլինեն Windows Phone-ի համար նախատեսված YouTube-ի բջջային ծրագրում գովազդ ավելացնել, եթե Google-ն ընկերությանը տրամադրի բջջային ծրագրի ինտերֆեյսի մատչման իրավունքը: Այսինքն Google-ը Microsoft-ին պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռի ծրագրի ճշգրիտ կրկնօրինակի ստեղծման հարցում: Նշենք, որ Youtube բջջային ծրագրի թողարկումից անմիջապես հետո Google-ը Microsoft-ին պաշտոնական նամակ էր հղել, որում պահանջել էր հրաժարվել ոչ միայն այն տարածելուց, այլև ոչնչացնել ծրագրի` գոյություն ունեցող բոլոր կրկնօրինակները: Google-ի գործադիր տնօրեն Լարրի Փեյջը Google I/O ամենամյա համաժողովի շրջանակում խոսել է համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում